Ամերիաբանկը երկարաձգում է ՓՄՁ-ների վարկավորման «Պարզ և արագ» արշավի ժամկետը

Ամերիաբանկը երկարաձգում է ՓՄՁ-ների վարկավորման «Պարզ և արագ»  արշավի ժամկետը

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը տեղեկացնում է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման «Պարզ և արագ» արշավը, որ մեկնարկել էր 2013թ. մայիսի 15-ին, երկարաձգվում է մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը` հաշվի առնելով արշավի նկատմամբ ձեռնարկատերերի կողմից մեծ հետաքրքրությունը:

Հիշեցնենք, որ «Պարզ և արագ» փաթեթի շրջանակներում կարելի է ստանալ 5 մլն ՀՀ դրամից մինչև 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի չափով վարկ, որի տրամադրման նախնական հաստատման համար պահանջվում է ընդամենը երկու օր, ընդ որում` ներկայացվում են նվազագույն փաստաթղթեր: Բացի այդ, վարկառուներն օգտվում են մի շարք առավելություններից`վարկի տրամադրման համար միջնորդավճար չի գանձվում, անշարժ գույքի` որպես գրավ ապահովագրությունը և գրավի գնահատումն իրականացվում են Բանկի միջոցների հաշվին, տրամադրվում են VISA/MC Business և/կամ Gold տեսակի միջազգային վարկային քարտեր առանց հավելյալ ապահովության:

Շարունակվում է նաև ֆիզիկական անձանց խրախուսման «Ուղղորդիր և վաստակիր» ծրագիրն, ըստ որի ցանկացած անձ կարող է դիմել Ամերիաբանկ, անվճար ստանալ ուղղորդիչ կտրոններ և դրանցով ՓՄՁ-ներին ուղղորդել Բանկ`«Պարզ և արագ» փաթեթից օգտվելու համար: Եթե ուղղորդիչ կտրոնով ներկայացած ՓՄՁ-ն վարկավորվի «Պարզ և արագ» փաթեթի միջոցով, Բանկը կպարգևատրի ուղղորդող անձին` նրա համար բացելով առարկայազուրկ ոսկով մետաղական հաշիվ, ընդ որում` 5-12 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով վարկ տրամադրվելու դեպքում պարգևատրումը կլինի 1 գրամ առարկայազուրկ ոսկի, 12-50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտաժույթով վարկի դեպքում` 2 գրամ առարկայազուրկ ոսկի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---