Ադրբեջանի խորհրդարանում մտադիր են ստեղծել ղարաբաղյան հանձնաժողով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի միլի մեջլիսում կստեղծվի ղարաբաղյան հանձնաժողով: «Մի խումբ պատգամավորներից կազմված ղարաբաղյան հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ նախաձեռնությունը կիրականացվի խորհրադարանի գարնանային նստաշրջանի ընթացքում»,-հայտարարել է ադրբեջանական Մեծ արարչության կուսակցության (ՄԱԿ) նախագահ, պատգամավոր Ֆազիլ Գազանֆարօղլուն: Ֆ.Գազանֆարօղլուն հաղորդել է, որ այդ նպատակով պատգամավորների շրջանում ստորագրահավաք է անցկացվել: Հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ փաստաթուղթը արդեն ստորագրել են 18 պատգամավորներ: «Մեր նապատակն է նախապատրաստել հանձնաժողովի կողմից համապատասխան առաջարկների փաթեթ, որը ուղղված կլինի ղարաբաղյան խնդրի լուծմանը եւ կգործի այդ հարցն ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ»: Պատգամավորը հաղորդել է նաեւ, որ սկզբում ինքը նախաձեռնել էր ղարաբաղյան խմբակցության ստեղծում խորհրդարանում: Սակայն, քանի որ դա չստացվեց, խմբակցությունը փոխարինվեց հանձնաժողովով: Ֆ.Գազանֆարօղլուն հաղորդեց նաեւ, որ փաստաթուղթը ստորագրած 18 պատգամավորների թվում կան ընդդիամդիր եւ իշխանամետ կուսակցությունների ներկայացուցիչներ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---