Օբաման ու Մերկելը կքննարկեն «գաղտնալսման» մասին գործը

Օբաման ու Մերկելը կքննարկեն «գաղտնալսման» մասին գործը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը օրերս կմասնակցեն երկու երկրների պաշտոնյաների հանդիպումներին՝ մանրամասն քննարկելու համար ԱՄՆ հետախուզության կողմից էլեկտրոնային գաղտնալսման շուրջ ստեղծված իրավիճակը:

Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը Օբամայի և Մերկելի հեռախոսազրույցից հետո: «Նախագահը հավաստիացրել է կանցլերին, որ ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում եվրոպացի դաշնակիցների մտահոգություններին»,-հայտարարել է Սպիտակ տունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---