«Տաշիր»-ը դիդակտիկ նյութեր է նվիրել տեսողության խնդիրներ ունեցողների կրթական հաստատություններին 4 հուլիսի 2013 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Սամվել և Կարեն Կարապետյանների գլխավորությամբ, տեսողության խնդիրներ ունեցողների կրթական հաստատություններին նվիրաբերեց 14 անուն բրալյան դիդակտիկ նյութեր, որոնք հատուկ Հայաստանի համար հիմնադրամի պատվերով արտադրվել են Լեհաստանում: Նյութերի տեսականին և քանակը որոշվել են նշյալ կրթօջախների կողմից ներկայացված պահանջարկի հիման վրա: Ինչպես նշեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը, Կարապետյանների ընտանիքի մշտական ուշադրության կենտրոնում են բոլոր ոլորտները, որտեղ իրապես առկա է աջակցության սուր անհրաժեշտություն: Բնականաբար, առավել խոցելի խմբերի աջակցությունը շարունակական բնույթ ունի: Այս պարագայում հաշվի է առնվել ֆիզիոլոգիական խնդիրներ ունեցողների՝ հասարակության լիիրավ անդամ զգալու, նրանց կրթության, ապա և համապատասխան աշխատանք ունենալու համար բավարար պայմաններ ստեղծելու ցանկությունը, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ: Ծրագիրն իրականացվել է «Հանգրվան» ՀԿ առաջարկությամբ, որի նախագահ Ստելլա Սվիրիդենկոն և ծրագրերի տնօրեն Կարեն Ղազարյանը մանրամասն ներկայացրեցին դիտակտիկ նյութերն ու դրանց անհրաժեշտությունը՝ նշելով, որ այս նյութերը ոչ միայն դպրոցահասակ երեխաների համար են, այլև կյանքի տարբեր փուլերում տեսողությունը կորցրած անձանց, որոնց համար իրականացվում են տարբեր կրթական ծրագրեր: Երևանի տեսողության խանգարում ունեցող երեխաների թիվ 14 դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը շեշտեց, որ ըստ էության անկախությունից հետո ուսումնական և մեթոդական համապատասխան նյութեր հայթայթում են մեծ դժվարությամբ և նման նվիրատվությունը զգալի օժանդակություն է իրենց համար: Կարապետյանների ընտանիքին իրենց շնորհակալական խոսքն ասացին նաև Երևանի կույրերի երեկոյան դպրոցի տնօրեն Ալվարդ Հովսեփյանն ու Խարբերդի մանկատան փոխտնօրեն Իրինա Յաղուբյանը՝ շեշտելով, որ մասնավոր հատվածի ցանկացած աջակցություն անգնահատելի է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |