Այսուհետ Հայաստանում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը կմակնշվի

Այսուհետ Հայաստանում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը կմակնշվի

PanARMENIAN.Net - Կառավարությունը հուլիսի 4-ի նիստում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշումը:

Ինչպես ասաց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, որոշումն ուժի մեջ կմտնի 2014թ. հունվարի 1-ին, որի համաձայն մանրածախ առևտրի կետերում իրացվող ծխախոտի վրա պետք է առկա լինի գնի մակնշումը: «Ծխախոտի վաճառքից հարկերի հավաքագրման մակարդակը կհաշվարկվի, ելնելով հենց նշված գնից»,-ասել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---