Մոսկվայում տեղի կունենա «Հայկական մշակույթի հուշարձանները Ադրբեջանի ագրեսիայի օբյեկտ» խորագրով կլոր սեղանը

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Էմանուելի անվան Կենսաքիմիական ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերանսների դահլիճում տեղի կունենա «Հայկական մշակույթի հուշարձանները Ադրբեջանի ագրեսիայի օբյեկտ» խորագրով կլոր սեղանը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Կլոր սեղանի նպատակն է հանրության ուշադրությունը սեւեռել Ադրբեջանի տարածքում հայկական հոգեւոր հուշարձանների ոչնչացման խնդրին, հակազդաել այդ գործողությունների հնարավոր կրկնությանը: Կլոր սեղանի կազմակերպիչներն են «Ռուս-հայկական համագործակցություն», «Ազգային անվտանգության խնդիրների գծով գիտությունների միջազգային ակադեմիա» եւ «Համաշխարհային խաղաղապահ կազմակերպություն» հասարակական կազմակերպությունները: Միջոցառման ընթացքում կքննարկվեն Նախիջեւանում հայկական հուշարձանների ավերմանը, պաշտոնական Բաքվի հակահայկական քաղաքականությանը, Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը կանխելու համար միջազգային հանրության ներգրավմանը, հակամարտության կարգավորման ժամանակ ժողովրդական դիվանագիտության մեթոդների դերին, տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու գործում միջազգային եւ ռուսական հասարակական կազմակերպությունների դերին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ համատեղ հայտարարություն կընդունվի ԶԼՄ-ներում տարածելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---