Եվրոպայի Լիգա. «Փյունիկը» ոչ ոքի խաղաց, իսկ «Միկան» պարտվեց![]() 5 հուլիսի 2013 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Հայկական «Փյունիկն» ու «Միկան» անցկացրին առաջին հանդիպումները Եվրոպայի Լիգայի առաջին ընտրական փուլում: «Փյունիկի» մրցակիցը մակեդոնական «Տետեսկն» էր: Առաջինը հաշիվը բացեցին երևանյան ակումբի ֆուտբոլիստները, աչքի ընկավ Վիուլեն Այվազյանը: Սակայն խաղի վերջին րոպեին Իսնենին հաջողվեց կրճատել խաղի հաշիվը` 1:1: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին Երևանում: Իսկ «Միկան» նվազագույն հաշվով պարտություն կրեց «Ռուդար Պլևլյայից» (Մոնտենեգրո): Գոլի հեղինակ դարձավ Դեմյանովիչը: Թիմերի երկրորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին Երևանում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |