Միշա Ալոյան. Ունիվերսիադան աշխարահի առաջնության նախապատրաստական փուլերից մեկն է![]() 5 հուլիսի 2013 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Միշա Ալոյանը (Ռուսաստան) հայտարարել է, որ Կազանի Ունիվերսիադայի շեմին գտնվում է լավ մարզավիճակում: «Տրամադրությունս գերազանց է ու մարտական: Գտնվում եմ լավ մարզավիճակում»,-ասել է Ալոյանը: Մարզիկը գտնում է, որ այժմ ժամանակ ունի որոշակի ֆիզիկական ու մարտավարական աշխատանքի համար, և արդեն առաջիկա մրցաշարում հնարավոր կլինի գնահատել այդ աշխատանքի արդյունքները: «Ունիվերսիադայում ես մարզավիճակիս գագաթնակետին չեմ հասնի՝ լավագույն մարզավիճակի մտադիր եմ հասնել Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ: Եվ մրցումները Կազանում աշխարահի առաջնության նախապատրաստական փուլերից մեկն է»,-Ալոյանի խոսքն է փոխանցում Ունիվերսիադայի պաշտոնական կայքը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |