Գերմանական մամուլ. «Բորուսիան» մոտ է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի գործարքի ավարտին

Գերմանական մամուլ. «Բորուսիան» մոտ է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի գործարքի ավարտին

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիան» չի հրաժարվում «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու փորձերից, տեղեկացնում է sport1.de-ն: Ասվում է, որ ակումբը մոտ է գործարքի ավարտին: Ըստ Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեի, դորտմունդցիները մտադիր են գրագետ կերպով տնօրինել ֆինանսները և մտադիր չեն հավելավճար տալ:

Բացի այդ, ասվում է, որ Մխիթարյանը համաձայնեցրել է «Բորուսիայի» հետ անձնական պայմանագրի դրույթները: Ավելի վաղ ֆուտբոլիստը մոտ էր «Լիվերպուլ« տեղափոխվելուն, սակայն հետո «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարեց, որ «հանքափորները» հրաժարվել են վաճառել ֆուտբոլիստին անգլիական ակումբին:

Իսկ «Բորուսիան» առաջարկել է հայ կիսապաշտպանի համար 23 մլն եվրո, ինչը, հավանաբար, ձեռնատու կլինի «Շախտյորին», հայտնում է sport-express.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---