Օմբուդսմենը բողոքի նոտա է հղելու՝ դատապարտելով մոլդովացի փաստաբանի պահվածքը և հայտարարությունները

Օմբուդսմենը բողոքի նոտա է հղելու՝ դատապարտելով մոլդովացի փաստաբանի պահվածքը և  հայտարարությունները

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատրաստվում է բողոքի համապատասխան նոտա հղել Օմբուդսմենների և մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցներին: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը նշեց, որ գրությունները կուղարկվեն առաջին իսկ աշխատանքային օրը։

«Օմբուդսմենն անպայման կարձագանքի տեղի ունեցածին և մոլդովացի փաստաբանի անհարիր պահվածքն ու հայտարարությունները դատապարտող գրությունները կուղարկվեն բոլոր համապատասխան կառույցներին», - ասաց նա։

Մոլդովացի փաստաբան Աուրելիա Գրիգորիուն երեկ Հայաստանի խորհրդարանում միջազգային խորհրդաժողովի ժամանակ, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, ադրբեջանական քարոզչության թեզերով հայտարարություն է արել՝ նշելով, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը, Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է»։ Հայաստանի խորհրդարանում մոլդովացի փաստաբանը Հայաստանին անվանել էր «ագրեսոր երկիր»։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---