6 հուլիսի 2013 - 11:48 AMT
ԵՄ-ն սպառնում է կասեցնել ԱՄՆ-ի հետ ֆինանսական տրանզակցիաների հասանելիության մասին համաձայնագրերը

Եվրոպական միությունը սպառնում է կասեցնել ԱՄՆ-ին ֆինանսական տրանզակցիաներին հասանելիության և ուղևորների տեղափոխություններին մասին համաձայնագրերը, եթե Վաշինգտոնը հարգանք չցուցաբերի տեղեկատվության պաշտպանության եվրոպական նորմերի հարցում: Այդ մասին հայտնել են Եմ ներկայացուցիչները, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Սպառնալիքը կապված է այն փաստի հետ, որ ԵՄ-ն վրդովված է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ԵՄ գրասենյակների գաղտնալսմամբ:

Ներքին գործերի գծով եվրահանձնակատար Սեսիլիա Մալսթրեմը ԱՄՆ իշխանություններին հղած նամակում գրել է, որ փոխադարձ վստահությունն ու գաղտնիությունը խարխլված են: «Ես ակնկալում եմ, որ ԱՄՆ կվերականգնի այն»,-ասվում է նամակում: