Славянский базар մրցույթում Հայաստանը կներկայացնի Վրեժ Կիրակոսյանը![]() PanARMENIAN.Net - Այս տարի հուլիսի 12-15-ը Վիտեբսկում կայանալիք Славянский базар մրցույթում Հայաստանը կներկայացնի X factor հեռուստանախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգիչը, Վիտեբսկ նա կմեկնի վաղն ու միանգամից կմասնակցի փորձերին: Վրեժը պատմեց, որ մրցույթի առաջին օրը համարների բաշխում կլինի, որին մասնակցելու են 21 երկրների ներկայացուցիչներ: «Հուլիսի 13-ին կներկայանամ սլավոնական` Странный этот мир երգով, որը լեհ կոմպոզիտոր է գրել: Երկրորդ օրը ներկայացնելու ենք երկրի հիթը: Երգելու եմ Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ» երգը»,- պատմեց Կիրակոսյանն ու հավելեց, որ գալա համերգն ու մրցանակաբաշխությունը կկայանան երրորդ օրը: Երգչի խոսքով անհանգստություն կա, բայց բեմում նրան հաջողվում է այն հաղթահարել. «Ինձ համար կարևորը պրոֆեսիոնալների գնահատականն է»,- նշեց Վրեժը` հավելելով, որ ժյուրիի գնահատականը կերևա մրցույթի ավարտին։ Ժյուրիի կազմում 11 ներկայացուցիչ է, այն կնախագահի Լարիսա Դոլինան։ Հայաստանից պետք է առաջին անգամ կազմում լիներ նաև Ռոբերտ Ամիրխանյանը, բայց ինչ-ինչ պատճառներով նա վերջին պահին հրաժարվել է։ Մրցույթից հետո Վրեժը կմեկնի Ղրիմ, այնուհետև Լոնդոն` տեսահոլովակ նկարահանելու, որի պրեմիերան, հավանաբար, կկայանա սեպտեմբերի երկրորդ կեսին: Ի դեպ, Վրեժը միակ հայը չէ, ով կմասնակցի մրցույթին. Ռուսաստանը ներկայացնելու է հայ երգչուհի Ռաիսա Մովսիսյանը: Մրցույթի հաղթողը կստանա 15 000 ԱՄՆ դոլար, երկրորդը տեղը զբաղեցնողը՝ 9000, երրորդ՝ 5000։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |