Նիկոլյա Սարկոզին վերադառնում է մեծ քաղաքականություն

Նիկոլյա Սարկոզին վերադառնում է մեծ քաղաքականություն

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, որի քաղաքական կուսակցությանը Սահմանադրական խորհուրդը պատժեց ընտրությունների ժամանակ ֆինանսական խախտումների համար, մտադիր է վերադառնալ քաղաքականություն: Նա կոչ է արել իր կողմնակիցներին համախմբվել՝ «նախապատրաստելու համար սոցիալիստների փոխարինումն իշխանությունում»: Սարկոզիի ելույթը հեռարձակել է BFM-TV-ն:

«Սա աննախադեպ իրավիճակ է V Հանրապետության պատմության մեջ, որը վտանգում է կուսակցությունը: Դա վերաբերում է բոլորին, ով կողմ է քաղաքական բազմակարծությանը: Ես կոչ եմ անում օգնել ինձ՝ համախմբելով բոլոր ուժերը»,-ասել է Սարկոզին: Նա իր պարտքն է համարում հանդես գալ որպես Ֆրանսիայում կարծիքի արտահայտման ազատության պաշտպան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---