Սիրիայի ընդդիմությունն առաջարկել է Ռամադանին Հոմսում զինադադար հայտարարել

Սիրիայի ընդդիմությունն առաջարկել է Ռամադանին Հոմսում զինադադար հայտարարել

PanARMENIAN.Net - Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի Ազգային կոալիցիայի նոր առաջնորդ Ահմադ Ջարբան իշխանական զորքերին առաջարկել է պաշարված Հոմս քաղաքում սուրբ Ռամադան ամսին զինադադար հայտարարել, փոխանցում է Reuters-ը:

Կառավարական զորքերը պաշարել են Հոմսի շրջանը, որտեղ գտնվում են զինյալները, սակայն այն ամբողջությամբ իրենց հսկողության տակ դեռ չեն վերցրել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայի իշխանություններին և ընդդիմությանը կոչ է արել կառավարական զորքերի կողմից պաշարված Հոմս քաղաքում զերծ մնալ քաղաքացիական զոհերից: ՄԱԿ-ի տվյալներով պաշարված Հոմսում 2,5 հազար քաղաքացի է գտնվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---