Եվրախումբը Հունաստանին միջոցներ կտրամադրի միայն պարտավորությունների կատարման դիմաց

Եվրախումբը Հունաստանին միջոցներ կտրամադրի միայն պարտավորությունների կատարման դիմաց

PanARMENIAN.Net - Եվրախումբը Հունաստանին միջոցներ կտրամադրի միայն պարտավորությունների կատարման դիմաց: 6,8 մլրդ եվրոն կհատկացվի փուլ առ փուլ, Աթենքի կողմից պարտավորությունների կատարմանը զուգընթաց: Առաջին 2,5 մլրդ ստանալու համար հունական իշխանությունները պետք է կրճատեն պետծառայողների քանակն ու հարկային բարեփոխում անցկացնեն: Ըստ կանխատեսումների, հունական տնտեսությունը կսկսի աճել հաջորդ տարի, նախատեսված աճը կկազմի 0,6 տոկոս: Սակայն, երկիրն արդեն երրորդ տարին է ապրում է փոխառությունների հաշվին և Աթենքի առջև բարդ խնդիր է ծառացել: Իշխանությունների գործը դժվարացնում են նաև բողոքի ցույցերը, հայտնում է euronews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---