Շախմատիստներ Հովհաննիսյանն ու Անդրիասյանը Ունիվերսիադայում մեկնարկել են հաղթանակով![]() 10 հուլիսի 2013 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Կազանի Ունիվերսիադայում մեկնարկել է շախմատի մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Զավեն Անդրիասյանը: Առաջին տուրում երկուսն էլ հաղթանակներ են տարել: Հովհաննիսյանը սպիտակներով ուժեղ է եղել Մարկո Գաեհլերից (Շվեյցարիա), իսկ Անդրիասյանը սևերով հաղթել է Թոմս Կանտանսին (Լատվիա): 39 շախմատիստներ վաստակել են մեկական միավոր, և Անդրիասյանն ու Հովհաննիսյանը զբաղեցնում են 11-րդ և 12-րդ տեղերը: Մրցաշարում հանդես են գալիս 256 շախմատիստներ 47 երկրից: Ուսանողական խաղերի ծրագրում շախմատը ներկայացված է որպես հրավիրված ձև, քանի որ չի մտնում Ունիվերսիադայի հիմնական մարզաձևերի ցուցակում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |