Ունիվերսիադա. Բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը նվաճեց արծաթե մեդալ![]() 10 հուլիսի 2013 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին Կազանի Ունիվերսիադայում Հայաստանի հավաքականին հաջողվել է նվաճել երկրորդ մեդալը, և կրկին պատվոհարթակին կանգնել են բռնցքամարտիկները: Արթուր Քիրաջյանը (64 կգ) դարձել է խաղերի արծաթե մեդալակիր: Եզրափակչում նա զիջել է ռուս Ռաջաբ Բուտաևին: Ունիվերսիադայում Քիրաջյանն անցկացրել է ևս 3 մենամարտ և հաղթանակներ է տարել Վիե-ԺԵն Չանգայի (Թայպե), Դենիս Յուցկևիչի (Բելառուս), Դմիտրի Գալագոտի (Մոլդովա) և Ազիզ Բեբիտովի (Թուքմենստան) նկատմամբ: Մինչ այդ բրոնզե մեդալ է նվաճել Հենրիկ Մոքոյանը (56 կգ), իսկ Միշա Ալոյանը (56 կգ), որը ներկայացնում է Ռուսաստանը, դարձել է արծաթե մեդալակիր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |