Օդի ջերմաստիճանը հովտային շրջաններում շարունակում է բարձր մնալ

Օդի ջերմաստիճանը հովտային շրջաններում շարունակում է բարձր մնալ

PanARMENIAN.Net - Այսօր հանրապետության հյուսիսային շրջաններում կդիտվի ամպոտ եղանակ, պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր են հորդառատ անձրևներ, քամու ուժգնացում` պոռթկումներով մինչև 20-22մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:

Իսկ հարավային կեսում, նաև Տաթևում, կպահպանվի պարզ, առանց տեղումների եղանակը, բարենպաստ է հանգիստը բնության գրկում անցկացնելու համար: Հրդեհավտանգ իրավիճակներից խուսափելու համար մի մոռացեք մարել խառույկները:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հովտային շրջաններում շարունակում է բավական բարձր մնալ: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ:

Երևանում օրվա մեծ մասը կդիտվի պարզ արևային եղանակ, երեկոյան հնարավոր է ամպամածության ավելացում և սաստիկ քամի` 13-15մ/վրկ: Գիշերը` +19+21, ցերեկը` +33+35, երեկոյան` +25+27:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---