«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ն առաջարկում է դրամական միջոցները արժութային ռիսկերից պահպանելու հուսալի մեխանիզմներ

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ն առաջարկում է դրամական միջոցները արժութային ռիսկերից պահպանելու հուսալի մեխանիզմներ

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում արդեն մի քանի տարի է, ինչ գործում են հաճախորդների խնայողությունների պահպանման և դրանց արժութային ռիսկերի դիվերսիֆիկացման հուսալի մեխանիզմներ», - հայտնեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի պետ Նարինե Սարգսյանը:

«Այսօր շուկայում նկատվում է չափազանց բարձր փոփոխականություն, որն առաջին հերթին վերաբերում է արտարժույթին ու ոսկու արժեքին: Իրոք` շուկայում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ հիմնական արժույթների փոխարժեքների հետ կապված սպասումները շատ հակասական են, իսկ հաճախորդներից ներգրավված ավանդները, որոնց տեսակարար կշիռը բանկային համակարգի պարտավորություններում բավականին մեծ է, անընդհատ փոխարկվում են մի արժույթից մյուսը»,-ասաց նա Ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի պետը նշեց նաև, որ չնայած դրամային ավանդների համեմատաբար բարձր տոկոսադրույքներին`արժութային ավանդների տեսակարար կշիռը մնում է գերիշխող: Ինչ վերաբերում է բնակչության խնայողություններին, ապա Նարինե Սարգսյանը կարծում է, որ շուկայական իրավիճակի փոփոխության, փոխարժեքների տատանման պայմաններում ճիշտ կլիներ դիվերսիֆիկացնել ռիսկը, այն է` խնայողությունները պահել ինչպես ազգային տարադրամով, այնպես էլ արտարժույթով (հիմնականում ԱՄՆ դոլարով, ինչը պայմանավորված է մեր տնտեսությունում դոլարի չափազանց կարևորությամբ և նրանով, որ այլ հիմնական արժույթներով ավանդների տոկոսադրույքները ցածր են, իսկ փոփոխականության ռիսկը` բարձր)` նախապատվություն տալով դրամին և ավելի բարձր տոկոսադրույքներին»:

Նարինե Սարգսյանը նշել է, որ այսօր բանկերն իրենց հաճախորդներին առաջարկում են փոխարկելի ավանդատեսակներ, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած պահի փոխել ավանդի արժույթը` պահպանելով կուտակված տոկոսագումարները: «Մեր բանկում գործում են բնակչության խնայողությունների պահպանման ևս մի քանի մեխանիզմներ: Դրանք են` առարկայազուրկ մետաղական հաշիվները (ԱՄՀ) և «Ոսկե ստանդարտ» ավանդատեսակը, որոնք հնարավորություն են տալիս հաճախորդի հաշվում առկա գումարը կամ ավանդի գումարը վերածել առարկայազուրկ ոսկու` ստանալով հավելյալ եկամուտ ոսկու գնի տատանումից», - նշեց Ն. Սարգսյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---