Ավարտվել է Հայաստանի ջրագնդակի մասնագետների համար կազմակերպված դասընթացը

Ավարտվել է Հայաստանի  ջրագնդակի մասնագետների համար կազմակերպված դասընթացը

PanARMENIAN.Net - «Սպիտակ» մարզաառողջարարական կենտրոնում ավարտվել է Հայաստանի ջրագնդակի մասնագետների համար կազմակերպված տեսագործնական դասընթացը: Միջոցառման ղեկավարն էր Եվրոպայի նախկին չեմպիոն, ջրային մարզաձևերի միջազգային միության փորձագետ Յուրի Դրոզինը:

Պարապմունքների հիմնական թեման վերաբերում էր սկսնակ ջրագնդորդներին: Դրոզինը մեկնաբանում և ցուցադրում էր պաշտպանական և հարձակողական գործողություններ, գնդակի վարման, անցումների, թվային առավելություն ունեցող մրցակից թիմի դեմ համապատասխան դիրքեր զբաղեցնելու և միմյանց փոխապահովելու հիմունքները:

Դասընթացին մասնակցել են Երևանի, Վանաձորի և Գյումրիի 20 մարզիչներ և մարզիկներ:

Ջրագնդակի երևանյան դասընթացի երկրորդ փուլը կանցկացվի սեպտեմբերին` երրորդը ` դեկտեմբերին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---