Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերը մաքրում են

Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերը մաքրում են

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի Կենտրոն, Արաբկիր, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում իրականացվում են բազմաբնակարան բնակելի շենքերի ճակատային մասերի մաքրման, արտաքին պատերի և պատշգամբների թափված ծեփերի վերականգնման, առանձին շենքերում նաև ներկման աշխատանքներ: 12 շենքերում գործընթացն արդեն ավարտվել է, մյուսներում աշխատանքները շարունակվում են և կավարտվեն մինչև օգոստոսի 1-ը: Մայրաքաղաքում շենքերի մաքրման և բարեկարգման աշխատանքներն իրականացվում են 2009 թվականից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---