«Ուրախ ամառ» բակային միջոցառումների ծրագրում Երևանում կայացել է բացօթյա համերգ

«Ուրախ ամառ» բակային միջոցառումների ծրագրում Երևանում կայացել է բացօթյա համերգ

PanARMENIAN.Net - Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում բնակիչները դասական երաժշտության բացօթյա համերգ են ունկնդրել «Հայաստանի ձայներ» լարային քառյակի կատարմամբ։

Դասական երաժշտության բացօթյա համերգները, ինչպես նաև կինոդիտումներն ու պարարվեստի համույթների ելույթները, ներառված են «Ուրախ ամառ» բակային միջոցառումների ծրագրում։

«Հայաստանի ձայներ» նախագծի գեղարվեստական ղեկավար Ստեֆանի Քոչարյանի խոսքով, ելույթի համար ծրագիրը կազմել են հայ և արևմտաեվրոպական դասականների ամենահայտնի ստեղծագործություններից։ Ծրագրում ընդգրկված էր նաև կոմիտասյան և ժողովրդական երգերի դասական այլ մշակումներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---