Ապրիլին Գերմանիայում տեղի կունենա Համահայկական սպորտային խաղերի յոթերորդ մրցաշարը

PanARMENIAN.Net - Եվրոպայում կայանալիք Համահայկական սպորտային խաղերի յոթերորդ մրցաշարը տեղի կունենա ապրիլի 14-17 գերմանական Դույսբուրգ քաղաքում, հաղորդում է Գերմանիայի հայերի միությունը: Միջոցառումներին կմասնակցեն հայեր ամբողջ Եվրոպայից, որոնք կմրցեն տարբեր մարզաձեւերում` այդ թվում սեղանի թենիս, բասկետբոլ, ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ մարզաձեւերում: Միջոցառումների կազմակերպությունն ու անցկացումը, ինչպես նաեւ մասնակիցների եւ հյուրերի հանգստի կազմակերպումը Միությունը վերցրել է իր վրա: Գերմանիայի հայերի միության կայքում կարելի է տեղեկանալ մասնակցության հայտերի ներկայացման ժամկետների, ինչպես նաեւ հյուրի կարգավիճակով մասնակցության հնարավորության մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---