Հակամենաշնորհային մարմինը կպարզի, թե ինչու են թանկացել հյութերն ու գարեջուրը13 հուլիսի 2013 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) գնաճ է արձանագրել գազավորված ըմպելիքների, հանքային ջրերի ու գարեջրի շուկաներում: Ինչպես PanARMENIAN.Net –ին են հայտնել ՏՄՊՊՀ-ում, հուլիսի 7-ին մինչև 30 դրամ գնաճ է գրանցվել այդ շուկաներում: Հուլիսի 1-ից Հայաստանում գարեջրի ու ըմպելիքների բոլոր արտադրողները պետք է գրանցեն իրենց ողջ արտադրությունը: Դա ուղղված է տնտեսվարողներին «ստվերից» դուրս բերելուն: Սակայն դրոշմապիտակի առկայությունը շշերի վրա, որի գինը 3,5 դրամ է, չպետք է ազդեր գնագոյացման վրա: Հակամենաշնորհային մարմինը նախօրեին ծանուցում է ուղարկել տնտեսվարող սուբյեկտներին, որոնք գերակա դիրք ունեն այդ շուկաներում, որպեսզի նրանք գների բարձրացման հիմնավորում ներկայացնեն: Ստացված տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև սեփական վերլուծությունը հաշվի առնելով, հանձնաժողովը որոշում կկայացնի տնտեսվարողների կողմից հնարավոր անբարեխիղճ վարքի և մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա |