Օբյեկտիվ. Մամ, արի քեզ գրպանս դնեմ ու հետս տանեմ ՍՕՍ. Արմենն ու մայրը երազում են միասին ապրել (վիդեո) 13 հուլիսի 2013 - 13:17 AMT PanARMENIAN.Net - «Մամ, արի քեզ գրպանս դնեմ ու հետս տանեմ ՍՕՍ: Արի կուլ տամ քեզ, որ միշտ հետս լինես…»: Արմենն իր ապրած 10 տարիներից 4-ն անցկացրել է ՍՕՍ մանկական գյուղում: Սկզբում քրոջ` Մարիամի հետ էր, հետո քույրը տեղափոխվեց երիտասարդական ավան և ինքը մնաց մենակ: Արմենն ու մայրը հաճախ են հանդիպում, լինում է, որ մի քանի օրով գալիս է մոր մոտ` Երևան: Մոր հետ ապրելը նրա ամենամեծ երազանքն է, բայց արդեն 4 տարի է այդ երազանքը չի իրականանում: Տուն չունեն, որտեղ կկարողանան առաջվա նման միասին ապրել: Արմենը ծնվել է Վանաձորում: Այնտեղ մի փոքրիկ տուն ունեին, ինքը հայրը, մայրն ու քույրն էին ապրում: Հայրը հիվանդությունից մահացել է, ինչից հետո մայրն էլ է հիվանդացել ու երկար ժամանակ անցկացրել անկողնում: Վանաձորի տունը Արմենի մայրը` Ռիման, ստիպված վաճառել է 1000 դոլարով, որպեսզի կարողանա բուժվել, ոտքի կանգնել, որ երեխաներին պահի: Այժմ տիկին Ռիման Երևանում է ապրում, ստիպված ծեր կանանց է պահում, որպեսզի գոնե գիշերելու տեղ ունենա: Արմենին էլ ամեն հարմար առիթի դեպքում բերում է իր մոտ: Վերջին անգամ երեխան մոտ մեկ ամիս մնաց, չէր ուզում գնալ, ամեն առավոտ խնդրում էր, որ այդ օրն էլ մնա: Արմենն ու տիկին Ռիման երազում են մի փոքրիկ տանիք ունենալ, ինչի շնորհիվ էլ, ինչպես Արմենն է ասում, կկարողանա մորն ամեն առավոտ տեսնել: Տիկին Ռիման այս պահին աշխատանք չունի, ասում է` ցանկացած գործ կանի, միայն նորից կարողանա որդուն հետ բերել: «Ես ուզում եմ, որ բոլոր երեխաներն իրենց ծնողների հետ ապրեն: Արմենը շատ խելացի է, բայց ինձ հետ նրա համար ավելի լավ կլինի, չեմ ուզում մանկատանը մնա, այդպես իր մանկությունն է խեղվում»,- ասում է տիկին Ռիման: Հ.Գ. Արմենի հետ ծանոթացել ու ընկերացել էինք ՍՕՍ մանկական գյուղ այցելության ժամանակ: Վերջերս, երբ եկել էր մոր մոտ, զանգահարեց ու ասաց, որ ուզում է հանդիպել: Սկզբում չէր ասում, որ տուն չունեն: Ստում էր, թե երկհարկանի տուն ունեն, որ հորեղբայրն իրեն մեծ հեռուստացույց է ուղարկել Գերմանիայից ու ամեն օր կամ ֆուտբոլ է նայում կամ PLAY STATION խաղում: Հետո, երբ ծանոթացանք տիկին Ռիմայի հետ, մայրը պատմեց իրականությունը… Արմենը մեզ իր երազանքների մասին էր պատմել, իր երազած կյանքի մասին: Իր մտքում հնարած կյանքին այնքան էր հավատացել ու այնպիսի մանրուքներ էր պատմում, որ մենք սկզբում չէինք էլ կասկածում, թե երեխան ստում է… Մարի Թարյան, Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News "Օբյեկտիվ" նախագիծ Քաղաքացին ու նրա առօրյան: Օբյեկտիվից այն կողմ ինչպե՞ս ու որտեղ են ապրում մարդիկ, ինչ ու ինչպե՞ս են վաստակում: Ամեն շաբաթ` մարդը PanARMENIAN.Net ի լրահոսում: Պատմություններ, որոնք դուրս են ամենօրա պաշտոնական և քաղաքական լրահոսից: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |