Կիպրոսը սպառնում է վետո դնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցություններին

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին Փարիզում մեկնակում են երկկողմ բանակցությունները Կիպրոսի նախագահ Տասոս Պապադոպուլոսի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի միջեւ: Հանդիպման թեման է կիպրոսյան խնդրի լուծման նոր մոտեցումների որոնումը, որը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում ամենալուրջ խոչընդոտներից մեկն է: Կիպրոսի կարծիքով, Անկարան կառուցողական առաջարկներ չի անում խնդիրը կարգավորելու համար: Իր հերթին Կիպրոսը սպառնում է վետո դնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցություններին, քանի որ Անկարան հրաժարվում է ճանաչել Կիպրոսի հույների պետությունը: Ինչպես հայտարարել է Կիպրոսի տեղեկատվության նախարար Յաննակիս Սոլոմուն, չնայած, որ «այսօր թվում է, թե Թուրքիան իսկապես ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թուրքական կողմն ուզում է ստանալ ամեն ինչ, ոչ մի բան չզիջելով` ոչ գրավյալ տարածքների վերադարձման, ոչ փախստականների եւ թուրք վերաբնակների, ոչ այլ ցավոտ երկար տարիների պատմություն ունեցող հարցերում»: Այժմ, երբ Կիպրոսն արդեն ԵՄ լիիրավ անդամ է, իսկ Թուրքիան հավակնում է անդամակցության վերաբերյալ բանակցությորնների մեկնարկին, Կիպրոսը հզոր լծակ է ստացել Անկարայի հանդեպ ճնշում գործադրելու համար, հաղորդում է NEWSru.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---