Հայաստանում ձևավորվում է նոր սեգմենտ՝ արդյունաբերական գյուղատնտեսություն

Հայաստանում ձևավորվում է նոր սեգմենտ՝ արդյունաբերական գյուղատնտեսություն

PanARMENIAN.Net - Հայաստանում այսօր ձևավորվում է նոր սեգմենտ, այսպես կոչված, արդյունաբերական գյուղատնտեսություն, որը ենթադրում է մեծ կապիտալ ներդրումներ: Այսօր «Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտության ներկայացման ժամանակ ասաց «Ամերիա» ընկերությունների խմբի Զարգացման տնօրեն, «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը:

«Հայաստանը ԱՊՀ և Արևելյան 40 վերլուծված երկրներից գյուղատնտեսության մասով ամենամեծ տեսակարար կշիռն ունեցող (19-21%,) երկիրն է, բայց արտադրողականության հետ դեռ լուրջ խնդիր կա»,-ասաց նա: Ջրբաշյանը հավելեց, որ արդյունաբերական գյուղատնտեսության սեգմենտը թույլ կտա ապահովել հենց այդ արտադրողականությունը, ինչն էլ հնարավորություն կտա դուրս գալ մրցունակ շուկա:

«Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտությունը նվիրված է Հայաստանում արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը և հիմնականում վերաբերում է ջերմոցային, այգեգործական և ձկնաբուծական տնտեսություններին: Տիգրան Ջրբաշյանն ընդգծեց, որ կառավարությունը պետք է աջակցի ոչ միայն գյուղատնտեսության զարգացմանը, այլ նաև պայմաններ ստեղծի արդյունաբերական գյուղատնտեսության զարգացման համար, որը մեծ շահույթ կբերի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---