Արաս Օզբիլիս. Հայաստանի հավաքականին պակասում է կայուն խաղ![]() 17 հուլիսի 2013 - 11:58 AMT PanARMENIAN.Net - «Կուբանի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պատմել է այս մրցաշրջանում կրասնոդարյան թիմի խնդիրների մասին: «Ռուսաստանի առաջնության առաջին տուրից հետո տրամադրությունը մարտական է: Հաշվի առնելով, որ «Ռուբինը»» դեռ առաջին խաղակեսից հետո մնացել էր 10 հոգով, մենք սկսեցինք մեծ ուժերով գրոհել: Սակայն մրցակիցը լավ դիմադրեց և անգամ կարողացավ բացել խաղի հաշիվը»,- Օզբիլիսի խոսքերն է մեջբերում «Իզվեստիան»: Այս տարի «Կուբանը» առաջին անգամ մասնակցելու է Եվրոգավաթի խաղարկությանը: Կիսապաշտպանը խոստովանել է, որ իրենց բավական դժվար հանդիպում է սպասվում. «Նախորդ տարի մենք հիանալի արդյունքի ենք հասել, այդ պատճառով էլ պետք է պահել մակարդակն ու երկրպագուներին չհիասթափեցնել: Ողջ առաջնության ընթացքում մենք լավ խաղ ենք ցույց տվել: Կայուն ենք հանդես եկել բոլոր մարզիչների գլխավորությամբ: Մենք հիանալի թիմ ու մարզիչ ունենք և շարունակում ենք տքնաջան մարզվել»: Օզբիլիսը նշել է, որ կցանկանար այս տարի անքան գնդակ խփել, որքան հնարավոր է, որպեսզի օգնի թիմին հասնել հաղթանակի: Սակայն նա միաժամանակ նշել է, որ այդքան էլ կարևորություն չի տալիս գոլերին: Կիսապաշտպանը խոսել է նաև Հայաստանի հավաքականի մասին ու նշել, որ թիմին պակասում է կայուն խաղ, ինչի վրա իրենք հիմա աշխատում են. «Վերջին արդյունքները մեզ վստահություն են տվել: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք պահել այդ ալիքն ու կպայքարենք ԱԱ ուղեգրի համար»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |