Էրդողան. Դիմակայությունը Իրաքում կարող է գլոբալ հակամարտության նախանշան դառնալ

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Րեջեփ Թաիփ Էրդողանը միջազգային հանրությանը կոչ է արել ուժերի ներածին չափով քայլեր ձեռնարկել հարեւան երկրում ծագած իրավիճակը կարագավորելու համար: Նրա խոսքերով, հակառակ դեպքում դիմակայությունը Իրաքում կարող է գլոբալ հակամարտության նախանշան դառնալ: «Եթե ժամանակին վերջ չդրվի կրոնական հողի վրա ծագած բախումներին, որոնց սադրիչ ֆիթիլը վերջին օրերին բռնկվել է Իրաքում, դրանից կտուժեն բոլորը: Իրադրության կարգավորման համար պետք է գործի դնել հնարավոր բոլոր խաղաղ միջոցները»,- ասել է նա, ելույթ ունենալով խարհրդարանում` իր կուսակցության գլխավորած նիստի ընթացքում: Թուրք վարչապետի կարծիքով, այսպիսի լարված դրությունում դանդաղկոտությունը կարող է վատ հետեւանքներ ունենալ: «Թուրքիան հանդես է գալիս Իրաքում բռնկված հրդեհի շուտափույթ մարման օգտին, քանի այն չի սկսել տարածվել աջ ու ձախ»,- ընդգծել է Էրդողանը,- հայտնում է ՐԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---