Վրաստանում ավարտվել է «Ազգամիջյան հարաբերությունների կառավարումը Ջավախքում» նախագիծը 1 մարտի 2006 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում տեղի է ունեցել «ազգամիջյան հարաբերությունների կառավարումը Սամցխե Ջավախքում» նախագծի ավարտի շնորհանդեսը: Նախագծի նախաձեռնողը ԵԱՀԿ Գերագույն հանձնակատարն էր ազգային փոքրամասնությունների գծով: Նախագիծը մեկնարկել էր 2005 թվականի փետրվարին: Նախագիծը իրականացնում էր Մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը: Շնորհանդեսին քննարկվել են նախագծի շրջանակներում արդեն ձեռք բերված արդյունքները եւ հեռանկարները Վրաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, Ջավախքի տարածաշրջանի վարչակազմի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախագծի մեկնարկից մեկ տարի անց զգալի արդյունք է գրանցվել: Մասնավորապես, վրացի եւ հայազգի 216 պետական ծառայողներ նախագծի շրջանակներում մշակել են շուրջ 40 առաջարկ, որոնք վերաբերում են ազգամիջյան հարաբերություններին, տնտեսական զարգացմանը, կրթության եւ անվտանգության ոլորտներին: Հայազգի եւ վրացի պետական ծառայողները նախագծի շրջանակներում համատեղ մշակել են «Ազգամիջյան հարաբերությունների բարոյական կոդեքս», որը հրատարակվել է վրացերեն, ռուսերեն եւ անգլերեն: ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով Գերագույն հանձնակատարի գրասենյակի տնօրեն Ջոն դե Ֆոնբլանկը նշել է, որ ազգամիջյան հարաբերությունների կառավարման գծով նախագիծը այն ծրագրի մասն է, որն իրականացնում է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով Գերագույն հանձնակատարն այդ տարածաշրջանում: «Այդ ծրագիրն ուղղված է էթնիկ բնույթի ռիսկը տարածաշրջանում նվազեցնելուն եւ նպաստում է հայ բնակչության ինտեգրմանը հասարակության մեջ, ընդ որում հարգելով էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը»,-հայտարարել է նա: Ախալքալաքի շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Երեմյանն ասել է, որ նախագիծը պետք է նպաստի հայ բնակչության ինտեգրմանը հասարակության մեջ: «Այս նախագիծը կօգնի էթնիկ հայերին, որոնք բնակվում են Վրաստանում, որպեսզի նրանք առավել լիարժեք մասնակցություն կարողանան ունենալ իրենց պետության կառուցման մեջ եւ զգան իրենց երկրի լիարժեք քաղաքացիներ: Դա առաջին հերթին վերաբերում է պետական լեզվի` վրացերենի իմացությանը»,-նշել է Երեմյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |