Օտտավայում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչության մոտ, հայկական խաչքարերի ոչնչացման դեմ ուղղված բողոքի ցույց է անցկացվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին Կանադայի հայերը Օտտավայում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչության մոտ, Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման դեմ ուղղված բողոքի ցույց են անցկացրել: 2000-2005թթ. ադրբեջանական իշխանությունների կողմից տասնյակ հազարավոր խաչքարեր են ոչնչացվել, որոնցից ամենահները թվագրվում են 8-րդ դարով: Այժմ իրանցի թուրքերն ու ադրբեջանցիները կոչ են անում ոչնչացնել Հայաստանը:



Նշենք, որ երեկ Տորոնտոյի հայկական համայնքը ջահերով երթ է կազմակերպել որպես բողոքի նշան ադրբեջանցիների կողմից Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական գեղեզմանատան եւ խաչքարերի ոչնչացման դեմ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Տորոնտոյի հայկական համայնքում: Երթի կազմակերպիչներն են Սբ.Երրորդության, Սբ.Մարիամի, Սբ.Գրիգորի Հայ առաքելական եկեղեցիները, ինչպես նաեւ Հայ բողոքական եկեղեցին: Հայ համայնքի հայտարարության մեջ նշվում է, որ Հին Ջուղայի հայկական գերեզմանատունը ամբողջ 20 դարի ընթացքում եղել է ադրբեջանցիների բարբարոսական գործողությունների օբյեկտ, որոնք վերսկսվեցին 2002 թվականին, երբ ադրբեջանցի զինվորները ոչնչացրեցին հարյուրավոր խաչքարեր: Նախիջեւանը պատմական Հայաստանի եւ 1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետության մի մասն է եղել: Նախիջեւանը խլել են Հայաստանից եւ Ադրբեջանի տիրապետությանը հանձնել խորհրդային տարիներին: Հենց այն ժամանակ հայկական բնակչությունը լիովին դուրս մղվեց Նախիջեւանից` Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների վարած խտրականության եւ տնտեսական ճնշման քաղաքականության հետեւանքով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---