Ադրբեջանի նախագահը զգուշացնում է Հայաստանի՞ն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ «առաջին անգամ այցելելով Ղարաբաղ` Ադրբեջնաի նախագահ Իլհամ Ալիեւը հիշեցրեց Հայաստանին եւ միջազգային հանրությանը, որ այդ հողը պատկանում է Ադրբեջանին»: Նշենք, որ անցած չորեքշաբթի Ի.Ալիեւն այցելել է «Լեռնային Ղարաբաղի Աղդերիի շրջանի տարածքում գտնվող զորամասերից մեկը»: «Հենց ղարաբաղյան հողում գտնվելով` Ադրբեջանի նախագահը եւս մեկ անգամ հայարարեց միջազգային հանրությանը, որ «Լեռնային Ղարաբաղը եւ նրա շուրջ օկուպացված այլ ադրբեջանական տարածքները հանդիսանում են ադրբեջանական հողի մի հատված»,- հայտարարեց Ն. Մամեդովը: «Դա կարեւոր ուղերձ է ինչպես Հայաստանի ղեկավարությանը, այնպես էլ համաշխարհային հանրության, եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մարտի առաջին տասնօրյակում կայանալիք հանդիպման համար, որը նրանք բոլորը պետք է ի գիտություն ընդունեն»,-ընդգծել է Ն.Մամեդովը: Նա հիշեցրել է Ի.Ալիեւի այն խոսքերը, թե ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն «գրավյալ տարածքներից» Հայաստանի զինված ուժերի դուրսբերման, «այնտեղ ադրբեջանցի փախստականների վերադարձի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման» դեպքում:



Ն.Մամեդովը, մեկնաբանելով Ի.Ալիեւի հայտարարությունը Ադրբեջանի կողմից ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Ադրբեջանի քաղաքականության հնարավոր վերանայման հնարավորությանը, պարզաբանել է, որ նախագահն ի նկատի է ունեցել Բաքվի կողմից խնդրի լուծման այլ հնարավորությունները, եթե բանակցությունները արդյունք չունենան: «Արտահայտվելով նախագահի խոսքերով, անհրաժեշտ է ամրապնդել ռազմական հզորությունը: Այս ամենը կյանքի կոչելով, մենք կվերադարձնենք հողերը»,-ընդգծել է Ն.Մամեդովը: Հղում անելով միջազգային փորձին` Մամեդովը համոզվածություն է հայտնել, որ «Հայաստանը շուտով կնահանջի իր ներկայիս դիրքերից», հաղորդում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---