Ադրբեջանի քաղաքացիների 60 տոկոսը պատերազմ է ուզում

PanARMENIAN.Net - Ըստ Ադրբեջանի Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) կողմից ամեն ամիս անցկացվող հասարակական կարծիքի հարցման, Ադրբեջանի քաղաքացիների 60 տոկոսը կողմ է ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելուն: Ըստ ՂԱԿ-ի ղեկավար Ակիֆ Նաղիի, հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ադրբեջանական հասարակությունը լիովին պատրաստ է պատերազմի: «Հարցվածների կեսից ավելին գերադասում է պատերազմը, որպես ադրբեջանական գրավյալ հողերի խնդիրը մեկընդմիշտ լուծելու միակ միջոց: Ռազմական գործողությունների ակտիվացման կողմնակիցների հիմնական փաստարկները կապված են այն բանի հետ, որ խաղաղ բանակցությունները դրական արդյունք չեն տալիս, իսկ միջազգային հանրությունը չի ճանաչում Հայաստանին որպես ագրեսոր»,-հայտարարել է նա: Իր հերթին երկրում դեռեւս քիչ չեն մարդիկ, որոնք հուսով են, որ հնարավոր է խնդրի լուծումը դիվանագիտական ճանապարհով: Ըստ ՂԱԿ-ի հարցման, հարցվածների 25 տոկոսը հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---