Թուրքիան զգուշացնում է՝ իր զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահի հակահարված տալ սիրիական կողմին

Թուրքիան զգուշացնում է՝ իր զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահի հակահարված տալ սիրիական կողմին

PanARMENIAN.Net - Թուրքիան զգուշացնում է, որ իր զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահի հակահարված տալ սիրիական կողմին, ասվում է երկրի ԶՈւ հաղորդագրության մեջ:

Ասվում է նաև, որ թուրք-սիրիական սահմանին լարվածության աճի պատճառով կավելացվեն անվտանգության միջոցները, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Բացի այդ, ԶՈւ մտադիր են խստացնել հսկողությունը Թուրքիայի սահմանը հատող քաղաքացիների ու բեռների հարցում:

Չորեքշաբթի օրը Թուրքիայի ու Սիրիայի սահմանին կատաղի մարտեր էին գնում ՔԱԿ սիրիական թևի ու «Ջաբհատ Ամ Նուսրա» ծայրահեղական կազմակերպության գրոհայինների միջև:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---