Շուրջ 1000 վտանգավոր հանցագործներ են փախել Իրաքում բանտի վրա հարձակման ժամանակ

Շուրջ 1000 վտանգավոր հանցագործներ են փախել Իրաքում բանտի վրա հարձակման ժամանակ

PanARMENIAN.Net - Շուրջ 1000 վտանգավոր հանցագործներ են փախել Իրաքում բանտի վրա հարձակման ժամանակ: Այդ մասին այսօր հայտնել է անվտանգության ու պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Հաքեմ ազ Զամիլին:

Ըստ նրա, հարձակվողների մեծ մասը «Ալ Քայիդայի» տեղական բաժանմունքների անդամներ են, այդ թվում «էմիրներ»: Նրանք բոլորը փախել են Բաղդադի Աբու Գրեյբ կենտրոնական բանտի վրա հարձակումից հետո:

Մարտը տևել է մի քանի ժամ: Արդյունքում զոհվել է 26 իրավապահ, ևս 20-ը տուժել են: Ոչնչացվել է 10 գրոհային, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---