23 հուլիսի 2013 - 11:42 AMT
ԱՄՆ Կոնգրեսը թույլ է տվել զենք առաքել սիրիական ընդդիմությանը

ԱՄՆ Կոնգրեսը թույլ է տվել զենք առաքել սիրիական ընդդիմությանը բանավեճից հետո: Ինչպես հայտնել են մի շարք ամերիկյան ԶԼՄ-ներ, Սենատի և Ներկայացուցիչների պալատի հատուկ կոմիտեները ԱՄՆ վարչակազմին թույլատրել են ռազմական օգնություն ցուցադրել սիրիական ընդդիմությանը:

Վերջին մի քանի շաբաթներին քննարկումները շարունակվել են փակ դռների ետևում և հեռախոսազրույցներում Ջոն Քերիի, ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանի հետ:

Ըստ ամերիկյան մամուլի, ԱՄՆ կառավարությունը մտադիր է սիրիական ընդդիմությանը միայն թեթև սպառազինություն առաքել: