Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական ամպամածությամբ եղանակ, հյուսիսային կեսում պարբերաբար հնարավոր են կարճատև անձրևներ, տեղ-տեղ ամպրոպ և քամու ուժգնացում 18-20մ/վրկ:

Հանրապետության հարավային կեսում արևային եղանակ կլինի, տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանն, ինչպես և նախազգուշացրել էինք նախնական կանխատեսմամբ, կբարձրանա 2-3 աստիճան: Ուշադրություն. հովտային շրջաններում կդիտվի զգալի շոգ եղանակ, ստվերում մինչև +37: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ, խուսափել ֆիզիկական ծանր աշխատանքից: Տաթևում կդիտվի առանց տեղումների, արևային և ջերմ եղանակ, բարենպաստ է հանգիստը բնության գրկում անցկացնելու համար: Արտակարգ Իրավիճակների նախարարությունը բնության գրկում հանգստացողներին զգուշացնում է. հրդեհից խուսափելու համար մի մոռացեք մարել խառույկները: Սևանի ջրի ջերմաստիճանը +18 է:

Երևանում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ, երեկոյան հնարավոր է սաստիկ քամի 12-15մ/վրկ: Ցերեկը +34+36, երեկոյան +27+29:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---