Թաիլանդում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 19 մարդ է զոհվել

Թաիլանդում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 19 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Թաիլանդում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 19 մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավորվել է: Միջադեպը տեղի է ունեցել Սարաբուրի գավառում, հայտնում է Associated Press-ը: Ավտոբուսը Բանգկոկ էր ուղևորվում:

Ըստ նախնական տվյալների, ՃՏՊ մեղավորը բեռնատարի վարորդն է եղել, որը քնել է ղեկի մոտ, որի հետևանքով բեռնատարը կորցրել է կառավարումն ու բախվել ավտոբուսին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---