Հայաստանի հունահռոմեական հավաքականը մեկնել է Բելառուս

Հայաստանի հունահռոմեական հավաքականը մեկնել է Բելառուս

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը երեկ մեկնել է Ստայկի (Բելառուս), որտեղ մինչև օգոստոսի 4-ը անցկացնելու է ուսումնամարզական հավաք:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, մինչև աշխարհի առաջնությունն իրենք կունենան ևս երկու հավաք:

«Մենք օգոստոսի 14-27-ը պատրաստվելու ենք Երևանում, իսկ հետո կրկին կուղևորվենք Ստայկի: Մինչև ԱԱ ժամանակ կա, ու մեր տղաները կհասցնեն լավ պատրաստվել»,- նշեց Ջուլֆալակյանը:

Այս տարվա աշխարհի առաջնությունը կկայանա սեպտեմբերի 16-22-ը Բուդապեշտում (Հունգարիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---