Լուսինե Յաղուբյան. Ուղեվարձի բարձրացումը լրջորեն կանդրադառնա դպրոցականների ու ուսանողների վրա

Լուսինե Յաղուբյան. Ուղեվարձի բարձրացումը լրջորեն կանդրադառնա դպրոցականների ու ուսանողների վրա

PanARMENIAN.Net - Տրանսպորտի ոլորտը Հայաստանում առավել բարդ կառավարվողներից է, լուծված չեն անվտանգության հետ կապված խնդիրները: Հասարակական տրանսպորտում ուղեվարձի բարձրացումը չհանգեցրեց որակի բարելավմանը: Այդ մասին հուլիսի 23-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Լուսինե Յաղուբյանը: «Մենք կրկին խցանումներ ենք տեսնում ճանապարհներին, երթուղային տաքսիները կրկին գերբեռնված են, մարդիկ միմյանց ծնկներին են նստում, բազմաթիվ խնդիրներ լուծված չեն»,-ասել է նա:

Լուսինե Յաղուբյանը ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը կանդրադառնա անապահով շերտերի վրա՝ թոշակառուների, դպրոցականների, ուսանողների, որոնք սեպտեմբերին կրկին կայցելեն ուսումնական հաստատություններ:

ՀԿ նախագահը պարզ հաշվարկ է կատարել, որ ամսվա ընթացքում աշխատանքի, դպրոց կամ բուհ հաճախելու համար 100 դրամ ուղեվարձի դեպքում 6000 դրամ է պահանջվում՝ չհաշված տրանսպորտից օգտվելու այլ դեպքերը: Իսկ 150 դրամի դեպքում, մարդիկ արդեն ամսական տրանսպորտի վրա առնվազն 9000 դրամ կծախսեն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---