Մեծ Բրիտանիայում արքայազնի ծնունդը կնշեն 4 մլն շիշ շամպայնով

Մեծ Բրիտանիայում արքայազնի ծնունդը կնշեն 4 մլն շիշ շամպայնով

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում Քեմբրիջի դուքսի և դքսուհու առաջնեկի ծննդյան կապակցությամբ աճել են շամպայնի և փրփրուն գինիների վաճառքի ծավալները: Ինչպես հայտնում է Բի-բի-սին, բազմաթիվ խանութներում մի քանի ժամում վաճառվել են շամպայնի բոլոր պաշարները, թեև հիմնականում էժան տեսակները:

Ըստ շուկայի վերլուծաբան Ջոշուա Բոնֆելդի, փրփրուն գինիների պահանջարկը առաջիկայում կաճի: «Մենք ակնկալում ենք, որ բրիտանացիները լրացուցիչ կգնեն մոտ 4 մլն շիշ շամպայն»,-ասել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---