Երևանի ոստիկանապետ. Ակտիվիստները ոստիկանությունում են որպես վկաներ

Երևանի ոստիկանապետ. Ակտիվիստները ոստիկանությունում են որպես վկաներ

PanARMENIAN.Net - Ինչպես արդեն հայտնել ենք, ուղեվարձի սակագնի բարձրացման դեմ բողոքող ակտիվիստներն այս պահին Կենտրոն համայնքի ոստիկանական բաժանմունքի դիմաց են: Նրանք պահանջում են բաց թողնել բերման ենթարկված ակտիվիստներին: Հիշեցնենք, որ բացի քաղաքապետարանի մոտից բերման ենթարկված ակտիվիստներից, ավելի ուշ ևս 3 ակտիվիստ է բերման ենթարկվել:

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը քիչ առաջ ակտիվիստներին հայտնեց, որ երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած քաշքշուկից հետո քրեական գործ է հարուցվել և այդ ակտիվիստները հիշյալ գործով այժմորպես վկաներ են գտնվում ոստիկանությունում և քննչական գործողություններից հետո նրանց ազատ կարձակեն:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---