Նուրսուլթան Նազարբաեւը հրավիրել է Հայաստանի նախագահին այցելել Ղազախստան

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրավիրել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այցելել Ղազախստան: Համապատասխան հրավեր է պարունակվում Քոչարյանին ուղղավծ Նազարբաեւի ուղերձում, որը Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կասիմժոմարտ Տոկաեւը հանձնել է այդ երկրում Հայաստանի դեսպան Լեւոն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել անցած ուրբաթ Աստանայում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական երկկողմ համագործակցության մի շարք հարցեր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---