ՆԱՏՕ-Ի գլխավոր քարտուղարը առաջարկում է քննարկել նոր մոտեցումները Հարավային Կովկասի տարածաշրջանի հանդեպ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Սխեֆֆերը մարտի 3-ին ելույթ ունենալով Օսլոյում` Նորվեգիայի դաշնային կոմիտեյում, հայտարարել է, որ «մենք ամրապնդում ենք հարաբերությունները հսկայական ռազմավարական նշանակություն ունեցող Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների մեր գործընկերների հետ»: «Այսօր, ինչպես երբեք, մեզ համար անհրաժեշտ է միասնական տրանսատլանտյան հայացքով նայել որոշակի երկրների եւ տարածաշրջանների վրա: Դա վերաբերվում Ռուսաստանին եւ Ուկրաինային, Կովկասին եւ Կենտրոնական Ասիային, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկային եւ այսպես կոչված Մեծ Մերձավոր Արեւելքին: Այս տարբեր տարածաշրջաններում դրական փոփոխություններին եւ ժողովրդավարությանը եւ կայունությանն աջակցելու համար ուղիների որոնումը պետք է կրի միասնական տրանսատլանտյան ջանքի բնույթ, այլապես մենք հաջողության հասնելու շատ հնարավորություններ չենք ունենա», - ասել է Յաափ դե Հուփ Սխեֆֆերը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ «մենք բախվում ենք մեր անվտանգության համար նոր, համալիր եւ իրականում գլոբալ սպառնալիքների հետ»: «Մենք պետք է քննարկենք Մեծ Մերձավոր Արեւելքի, Կովկասի եւ այլ տարածաշրջանների նկատմամբ մեր մոտեցումները, եւ պետք է նոր մակարդակի հասցնենք մեր համագործակցությունն այլ երկրների եւ կազմակերպությունների հետ», - հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---