Մ.Ահմեդօղլու.Ադրբեջանում առաջին պլան են մղվում ռազմական տարրերը

PanARMENIAN.Net - «Եթե Ադրբեջանի նախագահը մեկնել է ռազմական գործողությունների գոտի, ռազմական համազգեստ է հագել, դա ապացուցում է, որ Ադրբեջանի դիրքորոշումը լուրջ փոփոխությունների է ենթարկվում: Առաջին պլան են մղվում ռազմական տարրերը, դիվանագիտական տարրերն արդեն հանդես են գալիս որպես ռազմական տարրերի օժանդակ մասեր»,-հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն: Ըստ նրա, «Ադրբեջանը բոլոր չափանիշներով գերազանցում է Հայաստանին առնվազն երկու անգամ»: Նրա կարծիքով, սա Ի Ալիեւի լուրջ նախազգուշացումն է Հայաստանին ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության գծով Մինսկի խմբի համանախագահների վաշինգտոնյան հանդիպումից առաջ: «Ադրբեջանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ մատդիր չէ իր հողերը տալ Հայաստանին»,-նշել է քաղաքագետը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---