Ադրբեջանում երկու երեխաների մահվան պատճառը կարող լինել թռչնագրիպի վիրուսը 6 մարտի 2006 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Սալյանի շրջանում երկու երեխաների մահվան պատճառը կարող է լինել թռչնագրիպի վիրուսը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի առողջապահության նախարար Աբբաս Վելիբեկովը: Նրա տվյալներով, հոսպիտալացվել են զոհված երեխաների ընտանիքի եւս վեց անդամներ: Ըստ բժիշկների նախնական ախտորոշման, նրանք հիվանդ են թոքաբորբի ծանր տեսակով, սակայն չի բացառվում, որ նրանք կարող են նաեւ թռչնագրիպով վարակված լինել: Նրանց արյան նմուշները ուղարկվել են փորձագիտության: Անցած oրվա ընթացքում Կրասնոդարի մարզում ոչնչացվել է շուրջ 6 հազար թռչուն, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |