Կայացել է սոցիալական ինտեգրված ծառայությունների համակարգի կառավարման խորհրդի նիստը

Կայացել է սոցիալական ինտեգրված ծառայությունների համակարգի կառավարման խորհրդի նիստը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել սոցիալական ինտեգրված ծառայությունների համակարգի կառավարման խորհրդի հերթական նիստը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է սոցիալական ինտեգրված ծառայությունների ներդրման ուղղությամբ իրականացվող պիլոտային ծրագրի ընթացքի մասին: Մասնավորապես, նա տեղեկացրել, է, որ ձևավորվել է համալիր սոցիալական ծառայությունների 19 տարածքային կենտրոն, որոնցից վեցն արդեն գործարկվել են: Մնացած կենտրոններում ընթացքի մեջ են համակարգչային ցանցի անցկացման, համակարգչային տեխնիկայի և կահույքի տրամադրման աշխատանքները, որոնք նույնպես առաջիկայում ավարտին կհասցվեն: Նախարարի հաղորդմամբ` իրականացվել են տեղեկատվական համակարգերի ներդրման, տարածքային կենտրոնների վերանորոգման և աշխատողների վերապատրաստման աշխատանքներ, հայտնում են կառավարության մամուլի կենտրոնից:

Արծարծվել են տարածքային կենտրոնների ամբողջական գործարկման անհրաժեշտ պայմանների ապահովման, այդ թվում` պահպանմանը և տեխնիկական սպասարկմանը վերաբերող հարցեր, որոնց լուծման առնչությամբ վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին: Քննարկվել է նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ֆինանսավորման մոդելի հարցը:

Համակարգի արդյունավետ ներդրման գործում կառավարության ղեկավարը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների միջև շարունակական համագործակցությունը` պիլոտային ծրագրի ընթացքում հնարավոր խնդիրների բացահայտման և լուծման առումով:

Սոցիալական ինտեգրված ծառայությունների համակարգի ներդրման արդյունքում քաղաքացիները ցանկացած սոցիալական խնդրով պետք է դիմեն սոցիալական ինտեգրված ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարան, ինչի համար մշակվել է դիմումների հաշվառման միասնական համակարգ: Ընդունարանը գործելու է մեկ պատուհանի սկզբունքով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---