FlyGeorgia-ն մտադիր է դեպի Երևան թռիչքներ իրականացնել

FlyGeorgia-ն մտադիր է դեպի Երևան թռիչքներ իրականացնել

PanARMENIAN.Net - Քաղավիացիայի գլխավոր վարչությունը դեռ 2013թ․ հունիսի 26-ին հաստատել էր FlyGeorgia ավիաընկերության թռիչքների ցանկը։ Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը, ընկերությունը պլանավորում էր արդեն հուլիսի 1-ից շաբաթական 7 թռիչք իրականացնել դեպի Երևան, բայց ժամանակավորապես դադարեցրել է դրանք մինչև հուլիսի 30-ը։

«Կարծում եմ, ընկերությունը կսկսի թռիչքներ իրականացրել արդեն օգոստոսին»,- նշեց նա։

Համաձայն Routes-news.com-ի, FlyGeorgia-ն հաջորդ ամսից մտադիր է թռիչքներ իրականացնել դեպի Երևան ու Ակթաու (Ղազախստան)։

«Թբիլիսիում տեղակայված FlyGeorgia-ն պլանավորում է դեպի Ակթաու ու Երևան թռիչքներ սկսել օգոստոսի երկրորդ շաբաթից»,- ասել է ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Շիին Թոմասը։ Դեպի Երևան թռիչքներն իրականացվելու են շաբաթը 6 անգամ։ Թոմասը նաև հայտնել է, որ ընկերությունը մտադիր է CRJ200 ինքնաթիռ բերել։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---