Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ-ում, ԱՄՆ-ում և այլ երկրներում ուսում ստացած և վերապատրաստված հայ սպաներին

Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ-ում, ԱՄՆ-ում և այլ երկրներում ուսում ստացած և վերապատրաստված հայ սպաներին

PanARMENIAN.Net - Միջպետական ռազմակրթական փոխհամագործակցության ծրագրերի շրջանակներում ազգային բանակի տասնյակ սպաներ ուսանում և վերապատրաստվում են արտերկրյա բարձրագույն զինվորական հաստատություններում: Այսօր Ռուսաստանի Դաշնության ակադեմիաներում, ԱՄՆ-ի և Բալթյան քոլեջներում ուսանած շրջանավարտներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուսման ավարտի կապակցությամբ իր և պաշտպանություն նախարարության ղեկավարության անունից սրտանց շնորհավորելով նրանց` նախարարը նշել է, որ ծառայողական առաջխաղացման համար պարտադիր նախապայման հանդիսացող լրացուցիչ կրթության և վերապատրաստման արդյունքում ազգային բանակը տարեցտարի համալրվում է ռազմավարական օպերատիվ-մարտավարական մակարդակի գիտելիքներ ստացած բանիմաց և իրենց վստահված գործին գիտակ տասնյակ սպաներով, որը էապես բարձրացնում է մեր ԶՈւ մարտական պատրաստության աստիճանը:

Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ ձեռք բերած գիտելիքները պետք է գործնականում ամրապնդվեն առօրյա մասնագիտական ծառայության ընթացքում:

Նախարարը շրջանավարտներին հորդորել է նաև ծառայողական առօրյայում առաջնորդվել լավատեսության սկզբունքով` մեր ԶՈւ-ի մարտունակությունը տարեցտարի միասնական ուժերով և եռանդով ամրապնդելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---