Մուհամեդ Մուրսին և Հոսնի Մուբարաքը, հնարավոր է, նույն բանտում պահվեն

Մուհամեդ Մուրսին և Հոսնի Մուբարաքը, հնարավոր է, նույն բանտում պահվեն

PanARMENIAN.Net - Իշխանությունից հեռացված Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրիսին, հնարավոր է, տեղափոխվի Տորա բանտային համալիր, որը գտնվում է Կահիրեում և որտեղ պահվում է նաև Եգիպտոսի մեկ այլ նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, հայտարարել է Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մուհամմեդ Իբրահիմը, փոխանցում է РИА Новости-ն:

«Ինչպես գիտեք, Մուրսին ձերբակալվել է 15 օր ժամկետով, նրան բանտ տեղափոխելու որոշումը կարող է կայացնել միայն գործը քննող քննիչը, բայց ամենայն հավանականությամբ դա կլինի հենց Տորայի բանտը», - ասել է Մուհամմեդ Իբրահիմը մամուլի ասուլիսի ժամանակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---